Լացիոն կարող է զրկվել եվրագավաթներին մասնակցելու իրավունքից
Պայմանավորված հանդիպումների դեմ պայքարող «Federbet» միջազգային ոչ կոմերցիոն կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆրանչեսկո Բարանկան հաղորդել է, որ իտալական «Լացիոն» կարող է հեռացվել Չեմպիոնների լիգայի խաղարկությունից։ Հռոմեացիները եւ «Ջենոան» կասկածվում են 2011 թվականին պայմանավորված հանդիպում անցկացնելու մեջ։ Այդ մասին տեղեկացնում է «TMW»-ը։
Իտալական ակումբում մեկնաբանել են դա՝ հայտնելով, որ դա միայն Բարանկայի անձնական կարծիքն է եւ ոչ մի փաստ չի կարող լինել։










