Օբաման ստորագրել է «լրտեսելու» մասին օրենքը

10:34 • 03.06.15

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է օրենքը, որը թույլ է տալիս հատուկ ծառայություններին տվյալներ հավաքագրել քաղաքացիների մասին` ահաբեկչությունները կանխելու նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում: Այդ մասին հայտնել է Սպիտակ տունը, հաղորդում է ria.ru-ն:

 

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ` այսպես կոչված USA Freedom Act-ը բարեփոխում և ընդլայնում է օտար երկրներում լրտեսության և այլ նպատակների վերաբերյալ իշխանության կոնկրետ մարմինների հնարավորությունները: Օտար երկրներում լրտեսության մասին հիշատակումը կապված է ԱՄՆ-ի սահմաններից դուրս գտնվող ահաբեկիչներին հետևելու համար:

 

Ի թիվս այլ կետերի փաստաթուղթը պետք է զրկի հատուկ ծառայություններին, ներառյալ` ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությանը, ամերիկացիների հեռախոսային բանակցությունների մասին տվյալներն ինքնուրույն հավաքելու և պահպանելու իրավունքից:

 

Հատուկ ծառայությունների բարեփոխումը ենթադրում է հատուկ ծառայություններին լայն լիազորություններ տվող «Հայրենասիրական օրենք» անունով հայտնի հակաահաբեկչական օրենքի փոփոխություն:

 

Այժմ երկրի ներսում ամերիկացիների հեռախոսային զանգերի մասին տվյալները կհավաքեն և կպահեն հեռահաղորդակցական կոնցեռնները: Ազգային անվտանգության գործակալությունը կկարողանա ստանալ յուրաքանչյուր կոնկրետ ֆայլը՝ ստանալով դատարանի թույլտվությունը: