Հայաստանի և Սերբիայի ԱԳ նախարարները փոխգործակցության մասին հուշագիր են ստորագրել

14:53 • 03.06.15

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Իվիցա Դաչիչին։

Հանդիպումը մեկնարկել է երկկողմ ձևաչափով, որի ընթացքում քննարկվել են հայ-սերբական օրակարգի հարցերը։

Երկկողմ ձևաչափով հանդիպումից հետո Հայաստանի և Սերբիայի արտգործնախարարները ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև փոխգործակցության մասին հուշագիր, որով նախատեսվում է պարբերական քաղաքական խորհրդակցությունների անցկացում:

ԱՆ