Սիրիական Հասաքե քաղաքի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել բանակի և իսլամիստների միջև
Սիրիայի կառավարական բանակի ստորաբաժանումներն այսօր մարտի են բռնվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների հետ Հասաքե քաղաքի՝ Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող նույնանուն շրջանի վարչական կենտրոնի մատույցներում:
Բախումները տեղի են քաղաքի հարավում գտնվող Սահր գյուղի շրջանում: Զինվորականները պնդում են, որ գրոհայինները մեծ կորուստներ են կրել:
Հասաքե ներխուժելու փորձի ժամանակ մի շարք հատվածներում ահաբեկիչներն օգտագործել են պայթուցիկով զինված ավտոմեքենաներ: Դիվերսիայի հետևանքով իսլամիստներին հաջողվել է շարքից հանել քաղաքի գլխավոր էլեկտրակայանը:
Սիրիայի իշխանություններին հավատարիմ զորքերը պաշտպանում են քաղաքը քուրդ զինյալների աջակցությամբ:










