Twitter-ը ծաղրական մեմերով արձագանքել է Զեփ Բլատերի հրաժարականի մասին լուրին (լուսանկարներ)
Ֆուտբոլի երկրպագուները Twitter-ում արձագանքել են ՖԻՖԱ-ի նախագահ Զեփ Բլատերի հրաժարականի մասին լուրին ծաղրական և զվարճալի մեմերով, գրում է The Daily Mail-ը:
Բլատերը ցնցեց ֆուտբոլային աշխարհը՝ հայտարարելով, որ հրաժարական է տալիս իր պաշտոնից հինգերորդ ժամկետի համար վերընտրվելուց ընդամենը չորս օր անց:
Րոպեներ անց Twitter-ը լցված էր Զեփ Բլատերի քայլը ծաղրող մեմերով: Լուսանկարներից մեկում օգտատերերից մեկը Բլատերի գլուխն էր տեղադրել օրերս Vanity Fair-ի լուսանկարներում հայտնված Քեյթլին Ջեների պատկերի վրա:
Մյուս մեմերը ծաղրում են ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սկանդալը կամ ցույց են տալիս նախկին նախագահին նոր աշխատանք փնտրելիս:
Շատ մեմերում երկրպագուները նշում են Բլատերի հեռանալը:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Յոզեֆ Բլատերը կոռուպցիոն սկանդալի ֆոնին հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից հեռանալու մասին:




















