2.000.000 դոլար. Բոգոտայի օդանավակայնում 40 կգ կոկաին է հայտնաբերվել (լուսանկարներ, տեսանյութ)

14:03 • 04.06.15

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի Էլդորադո միջազգային օդանավակայանում ոստիկանները 2 մլն դոլար արժողությամբ թմրանյութ են հայտնաբերել, որը քողարկված է եղել ճամպրուկների մեջ:



Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, ընդհանուր առմամբ՝ իրավապահներն առգրավել են 40 կգ կոկաին: Աղբյուրը նկատում է, որ ոստիկաններին առավել զարմացրել է այն հանգամանքը, որ ճամպրուկների տերը որևէ ջանք չի գործադրել թմրանյութը հուսալի թաքցնելու համար: Նա առանց երկար-բարակ մտածելու կոկաինը բաժանել է 2 հավասար մասի ու լցրել 2 ճամպրուկի մեջ:



Իրավապահները նշել են, որ ձերբակալվածը միամիտի մեկն է, ով ընկել է մաֆիայի ծուղակը: Այժմ տղամարդուն սպառնում է 15  տարվա ազատազրկում:



Հայտնի է, որ նախատեսված էր թմրանյութը Մեքսիկա ուղարկել: