Ռուսաստանում կատվին լվացքի մեքենայի մեջ «պտտեցրած» զույգն իրեն մեղավոր չի համարում (տեսանյութ)
Մագնիտոգորսկում (ՌԴ) բնակվող զույգը խիստ քննադատության է ենթարկվել իրենց նկարահանած տեսանյութի համար, որում երևում է, թե ինչպես են երկուսով իրենց կատվին տեղավորում լվացքի մեքենայի մեջ և միացնում այն, ապա ծաղրում և կատակներ անում, գրում է lifenews.ru-ն։
Կատվի տերեր Դինարա Իսկուլովան և իր զուգընկեր Եվգենի Դավիդովը չեն հասկանում, թե ինչու են բոլորն իրենց մեղադրում կատվին տանջելու և ծաղրելու համար, և պնդում են, որ անհրաժեշտ են համարել այդ պահին կատվին պատժել։
Երիտասարդ զույգն ասել է, որ իրեն մեղավոր չի համարում։ Նրանք ասել են, որ նման կերպով պարզապես ցանկացել են պատժել «անկարգապահ» կենդանուն։
Տեսանյութի շուրջ առաջացած աղմուկը հասել է իրավապահներին։ Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։










