Ջորջիա նահանգում տղամարդը հրացանով գնացել է օդանավակայան՝ դստերը ճանապարհելու (լուսանկարներ, տեսանյութ)

13:30 • 04.06.15

ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի բնակիչ Ջորջ Քուլին AR-15 հրացանով գնացել է Ատլանտայի միջազգային օդանավակայան՝ դստերը ճանապարհելու, գրում է New York Daily News-ը։

 

Հիսունամյա տղամարդը զարմացել է, երբ ոստիկանների ուշադրության կենտրոնում է հայտնվել, ովքեր նրան բացատրել են, որ զինված անձի հայտնվելն օդանավակայանում ստիպում է մարդկանց տագնապ և անհանգստություն զգալ։

 

«Մարդիկ անմիջապես հանցագործի տեղ են դնում քեզ, բայց եթե ես ոչ ոքի չեմ սպառնում, ի՞նչ կարիք կա անհանգստանալու», - լրագրողներին ասել է Քուլին։

 

Նա պատրաստվում է դատարանում բողոքարկել ոստիկանների գործողությունները, ովքեր ձերբակալել են նրան, սակայն նրա դեմ ոչ մի քրեական գործ չի հարուցվել։

 

«Ես միշտ հետս զենք եմ կրում՝ անվտանգության համար։ Դա իմ իրավունքն է։ Ես չեմ կարող ներողություն խնդրել, երբ ոչ մի օրենք չեմ խախտել։ Երբեք չես իմանա, թե ինչ կարող է տեղի ունենալ»,- հավելել է Քուլին։

 

ԱՄՆ-ի մի շարք նահանգներում զենք ձեռք բերելն օրինական է, իսկ Ջորջիա նահանգի օրենքները չեն արգելում զենք կրել հանրային վայրերում։