Ռուսաստանը պետք է «Մեծ ութնյակ» վերադարձնել. Գերմանիայի արտգործնախարար
Եվրոպացի քաղաքական գործիչները չեն կարող ոչ մի շահագրգռվածություն ունենալ նրանում, որ G8-ը մնա G7 ձևաչափով, քանի որ միջազգային հանրությունը Ռուսաստանի կարիքն ունի։ Այս մասին ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերը գերմանական Neue Ostanbrücker Zeitung թերթի հետ զրույցում, փոխանցում է РИА Новости-ն։
«Մենք Ռուսաստանի կարիքն ունենք սառեցված հակամարտությունների լուծման համար՝ ինչպես մեր եվրոպական շրջանում, այնպես էլ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակում»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի հանդեպ անօգուտ է խաղադրույք անել միայն ճնշման քաղաքականության վրա, անհրաժեշտ է երկխոսություն սկսել՝ ամբողջ Եվրպայի համար վտանգավոր իրավիճակից ելքեր փնտրելու համար։










