Տաջիկստանը կողմ է ՀԱՊԿ-ի ներուժի ամրապնդմանը

10:00 • 04.06.15

Տաջիկստանը կողմ է արտահայտվում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ներուժի ամրապնդմանը: Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին այսօր հայտնել է հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:

 

«Մեր կազմակերպությունը տարածաշրջանում խաղաղության պահպանման կարևորագույն գործոններից մեկն է: Այն կոչված է ձևավորելու արդյունավետ անվտանգության գոտի՝ ընդհանուր տարածքում»,-ասել է նա ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների հետ հանդիպման ընթացքում:

 

Տաջիկստանի նախագահն ընդգծել է, որ իրենք առաջնահերթ նշանակություն են տալիս ՀԱՊԿ շրջանակում համագործակցությանը:

 

Այսօր Դուշանբեում անցկացվում է ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը: