Երուսաղեմում արաբների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել

12:53 • 04.06.15

Երուսաղեմում հարյուրավոր արաբներ դուրս են եկել զանգվածային ցույցերի՝ ընդդեմ քաղաքի պատմական մասում լույսի փառատոնի անցկացման, գրում է Вести-ն։

 

Լույսի փառատոնին յուրաքանչյուր տարի մասնակցում են հազարավոր մարդիկ։ Տեսողական պատկերներն ուղեկցվում են երաժիշտների և պարողների ելույթներով։

 

Ցուցարարների դժգոհությունն առաջացրել են մուսուլմանական սրբավայրերի պատերին հայտնվող կերպարները։ Ոստիկանները խլացնող նռնակներ են կիրառել ցուցարարներին ցրելու համար։ Ձերբակալվել է անկարգությունների 4 մասնակից։