Քննիչները հետաձգել են Երևանում վերելակի մեջ մնացած և մահացած երեխայի դեպքի քննչական գործողությունները. pastinfo.am
Tert.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր ժամը 11.28-ին ԱԻՆ-ն ահազանգ է ստացվել, որ երեխայի գլուխը մնացել է Երևանի Բեկնազարյան փողոցի տներից մեկի վերելակի դռների արանքում: Ավելի ուշ պարզ դարձավ, որ վերելակի դռների արանքում մնացած 5-ամյա երեխան մահացել է:
Pastinfo.am-ին հայտնի է դարձել, որ դեպքը տեղի է ունեցել հիշյալ փողոցում գտնվող 4-5- հարկանի մասնավոր տներից մեկում տեղադրված վերելակում:
«ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացանք նաև, որ դեպքի առթիվ ներկայում նյութեր են նախապատրաստվում: Սակայն, հաշվի առնելով տանը տիրող մթնոլորտը՝ քննիչներն առայժմ ձեռնպահ են մնացել քննչական անհրաժեշտ գործողություններ կատարելուց և որոշ ժամանակով հետաձգել են դրանք»,-գրել է կայքը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










