Հռոմի պապը Պուտինի հետ կհանդիպի հունիսի 10-ին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մտադիր է հունիսի 10-ին հանդիպում ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները՝ հղում անելով պոնտիֆիկոսի ներկայացուցիչ Չիրո Բենեդետիին։
«Նախագահ Պուտինը Վատիկան կայցելի հունիսի 10-ին՝ Հռոմի պապի հետ հանդիպելու»,- ասել է նա։
Ինչպես փոխանցում է Интерфакс-ը՝ Կրեմլում հայտարարել են Պուտինի և Հռոմի պապի հնարավոր հանդիպման մասին։
«Նման հանդիպման հնարավորությունը մշակվում է»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։










