Գիժ էլ եմ, ինչ կա... գժությունից է ամեն ինչ ծնվում. Սասուն Միքայելյան
Հրավիրված ասուլիսին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանն անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հարցին՝ նշեց, թե իր համոզմամբ դա հերթական շոուն է, որպեսզի շեղեն ժողովրդի ուշադրությունը:
Հարցին, թե եթե դեմ են, գուցե միանան ՀԱԿ-ին, որը հայտարարել է, թե ուզում է սահմանադրական հանրաքվեն վերածել անվստահության հանրաքվեի՝ Սասուն Միքայելյանը հակադարձեց. «Իրենց հաջողություն, կարո՞ղ է գիժ եմ, դեռ չձևավորված ի՞նչ միանանք, հետագայում չեմ ասում, բայց ներկայումս իմաստ չունի որևէ ուժի միանանք»:
Դիտարկմանը, թե այն ժամանակ ՀԱԿ-ին միացել էր, ուրեմն գի՞ժ էր, պատասխանեց.«Այն ժամանակ ես ժողովրդին եմ միացել, և հետո գիժ էլ եմ, ի՞նչ կա, գժությունից է ամեն ինչ ծնվում: Եկեք տարանջատեք, համաժողովրդական շարժում ՀԱԿ: ՀԱԿ-ի հետ ես ի՞նչ գործ ունեմ, ՀԱԿ-ն է իրանից սկի տարանջատվել գնացել կուսակցություն ստեղել»:










