Թուրքիայում ընդդիմադիր կուսակցության հանրահավաքից առաջ բախումներ են տեղի ունեցել

15:43 • 04.06.15

Թուրքիայի «Ազգերի ժողովրդավարություն» (HDP) քրդամետ կուսակցության համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշի՝ Էրզրումում կայանալիք հանրահավաքից առաջ միջադեպեր են տեղի ունեցել:

 

Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, հանրահավաքի նախապատրաստական աշխատանքի ընթացքում հավաքվել է մի խումբ ու հայտարարել, որ կուսակցությունն Էրզրումում հանրահավաք չի անցկացնելու:

 

Ոստիկանությունը նրանց ցրելու համար ջրի շիթեր ու արցունքաբեր գազ է կիրառել:
Հրկիզվել է մի միկրոավտոբուս: Դրա վարորդը վերջին պահին կարողացել է վիրավոր դուրս գալ մեքենայից:

 

Հունիսի 7-ին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու։