ԱՄՆ-ի մոտ 200 քաղաքացի ցանկացել է մեկնել Սիրիա՝ ծայրահեղականների շարքերում կռվելու

09:33 • 04.06.15

ԱՄՆ-ի ավելի քան 200 քաղաքացիներ փորձել են մեկնել Սիրիա՝ ծայրահեղականների շարքերում կռվելու։ Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հաղորդել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի ահաբեկչության հարցերով փոխտնօրեն Մայքլ Սթայնբախը՝ Կոնգրեսում կայացած լսումների ընթացքում:

 

«Ավելի քան 200 ամերիկացիներ մեկնել են կամ փորձել են մեկնել Սիրիա, որպեսզի միանան ծայրահեղական խմբավորումներին»,-ասել է Սթայնբախը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ներքին անվտանգության կոմիտեի լսումների ընթացքում:

 

«Իսլամական պետություն» խմբավորումը զգալի տարածքներ է գրավել Իրաքում և Սիրիայում։  Ըստ տարբեր տվյալների՝ խալիֆայություն հռչակած տարածքում ավելի քան 30 հազար զինյալ է կռվում: