Երևանում վերելակի դռների արանքում մնացած 5-ամյա երեխան մահացել է

12:47 • 04.06.15

14.08


Երևանում վերելակի դռների արանքում մնացած 5-ամյա երեխան մահացել է. այս մասին Tert.am-ին հայտնեցին «Արմենիա» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքից։


12.47


Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 4-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ երեխայի գլուխը մնացել է Երևանի Բեկնազարյան փողոցի տներից մեկի վերելակի դռների արանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Հրշեջ-փրկարարները 2010 թ. ծնված Լ. Բ.-ին դուրս են բերել վերելակից. վերելակում են գտնվել նաև 2008 թ. ծնված Մ. Բ.-ը և դայակը՝ Ն. Զ.-ը:


Լ. Բ.-ը հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: