Մենք կյանք են գալիս միայնակ և միայնակ էլ հեռանում կյանքից. Զիգմունդ Ֆրեյդի համառոտ մտքերը
Հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդի աշխատությունները մեծ ազդեցություն են ունեցել 20-րդ դարի հոգեբանության, բժշկության, հասարակագիտության, մարդաբանության, գրականության և արվեստի վրա: Ինչպես գրում է fit4brain.com-ը` հետաքրքրությունը գիտնականի տեսությունների նկատմամբ չի մարել նաև մեր օրերում: Ներկայացնում ենք Զիգմունտ Ֆրեյդի առավել համառոտ ու հետաքրքիր խոսքերը, որոնք կարող են պատմել հենց մեր էության մասին:
1. Որքան անթերի է մարդ արտաքինից, այնքան շատ են դևերը նրա ներսում…
2. Մենք միմյանց պատահաբար չենք ընտրում: Մենք հանդիպում ենք նրանց, ովքեր արդեն գոյություն ունեն մեր ենթագիտակցության մեջ:
3. Մարդուն երջանիկ դարձնելու խնդիրը չէր մտնում աշխարհի արարման ծրագրի մեջ:
4. Մենք կյանք են գալիս միայնակ և միայնակ էլ հեռանում կյանքից:
5. Շատերին սիրողը ճանաչում է կանանց, մեկին սիրողը սովորում է սիրել:
6. Շատ մարդիկ իրականում չեն ձգտում ազատության, քանի որ այն պատասխանատվություն է ենթադրում, իսկ պատասխանատվությունը վախեցնում է մարդկանց մեծամասնությանը:
7. Միջնադարում ինձ կայրեին, այժմ այրում են միայն իմ գրքերը:
8. Սեր և աշխատանք. ահա սրանք են մեր մարդկայնության հիմնաքարերը:
9. Նախանձը կործանարար է:
10. Չկա ավելի թանկարժեք բան, քան հիվանդությունն ու դրա անտեսումը:
11. Հասարակությունները երբեք ճշմարտության ծարավ չեն եղել: Նրանց պատրանքներ են պետք, առանց որոնց նրանք չեն կարող ապրել:
12. Հիմարության առաջին ախտանիշը ամոթի կատարյալ բացակայությունն է:
13. Ամեն մարդ էլ ունի ցանկություն, որի մասին ոչ ոք տեղյակ չէ, և այնպիսի ցանկություն, որի մասին անգամ ինքն իրեն չի խոստովանում:
14. Մարդուն բնորոշ է՝ գնահատել և ցանկանալ այն, ինչին հասնել նա չի կարող:
15. Միակ մարդը, որի հետ պետք է համեմատվել, դուք եք`անցյալում: Եվ միակ մարդն, ումից լավը պետք է դառնաք, դուք եք` ներկայում:










