80-ամյա չինացին համալրել է «Իսլամական պետության» գրոհայինների շարքերը (լուսանկարներ)
Իրաքի և Սիրիայի տարածքում իր վտանգավոր գործունեությունն իրականացնող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը համալրվել է 80-ամյա անդամով, ով, ըստ ամենայնի, խմբավորման ամենատարեց ջիհադիստն է:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, հայտնի է, որ Մուհամեդ Ամին անունով տարեց չինացին ընտանիքի հետ լքել է հայրենիքը ու միացել իսլամիստներին: Աղբյուրը մանրամասնում է, որ ծերուկն այդպիսի որոշում է կայացրել, երբ իմացել է, որ ընդդիմադիրների շարքերում կռվող իր որդին սպանվել է Սիրիայի պատերազմական գործողությունների ժամանակ:
Նշվում է, որ Ամինը պատկանում է Չինաստանի հյուսիսում բնակվող մուսուլման ույղուրների փոքրամասնությանը: Հայտնի է, որ հայրենիքում Ամինն իմամ է եղել, ու, իր խոսքով, «ճնշումների ենթարկվել երկրի իշխանությունների կողմից»:
«Ես իմ կամքով եմ միացել «Իսլամական պետությանը» ու մարզվում եմ հատուկ ճամբարում: Անկախ տարիքիցս՝ մասնակցում եմ բոլոր վարժանքներին, ու շուտով պետք է զենք ստանամ»,-ասել է նա։















