Մոսկվայի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

15:45 • 05.06.15

 


Երևանի քաղաքապետարանի և Մոսկվայի կառավարության միջև համագործակցության շրջանակում Երևանում գտնվող Մոսկվայի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկի գլխավորած պաշտոնական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին։


Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ։