Արքայազն Հարին ասպետի կոչում է ստացել թագուհուն ծառայելու համար

14:03 • 05.06.15

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին ասպետի կոչում է ստացել Էլիզաբեթ 2-րդ թագուհուն ծառայելու համար։ Պարգևատրման արարողությունը փակ է եղել, գրում է Газета-ն։

 

Թագուհին թոռանն անձնական պարգև է հանձնել, որը սովորաբար տրվում է միապետին ծառայելու համար։ 30-ամյա Հարին արժանացել է Թագավորական ասպետի տիտղոսի։

 

Արքայազն Հարին կլքի բանակը հունիսին, նա ծառայել է 10 տարի։ Այդ ժամանակահատվածում Հարին 2 անգամ եղել է Աֆղանստանում, աջակցել է բարեգործական կազմակերպություններին։ Ծառայությունն ավարտելուց հետո մտադիր է զբաղվել Աֆրիկայում բնապահպանական նախագծերով և օգնել իր հայրենիքի վետերան հաշմանդամներին։