Եթե ամեն շաբաթ «Հայի աչքեր» ծրագիրը կարողանա երկու ընտանիքի օգնել, ապա սայլը տեղից կշարժվի. «Արմենիա TV»-ի պրոդյուսեր

18:09 • 05.06.15

«Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում հունիսի 13-ին՝ «Ժամը»  լրատվական հաղորդումից անմիջապես հետո, առաջին անգամ եթեր կհեռարձակվի «Հայի աչքեր» բարեգործական հեռուստամարաթոնը, որի նպատակն է՝ աջակցել սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին:


Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, գիտակցում են հասարակության շրջանում հեռուստաընկերության կարծիք ձևավորելու ուժը՝ հաշվի առնելով Արմենիա TV-ի վարկանիշը:


«Մեզ մոտ աշխատում են մսից ու արյունից կազմված մարդիկ, ովքեր չեն կարող անտարբեր լինել շատ հարցերի նկատմամբ, որոնք վերաբերվում են ծանր վիճակում հայտնված մեր համաքաղաքացիներին: Այսպիսով, մեր բաժնետերերի կողմից առաջարկություն ստացանք՝ ստեղծել նախագիծ, որն ամեն շաբաթ կանդրադառնա հայ երկու ընտանիքի խնդրի լուծմանը: Շատ լավ հասկանում ենք, որ նման ընտանիքների քանակը Հայաստանում շատ է, բայց չի կարելի մտածել, որ բոլորին չենք կարող օգնել ու ոչինչ չանել»,- ասաց հեռուստաընկերության պրոդյուսերը:


Նշենք, որ ծրագրի հեղինակն ու պրոդյուսերը սցենարիստ Դիանա Գրիգորյանն է:


Ռուբեն Մխիթարյանն ընդգծեց, որ եթե անգամ ամեն շաբաթ ծրագրի միջոցով կարողանան երկու ընտանիքի խնդիրներ բարձրացնել ու լուծում տալ, ապա սայլը տեղից կշարժվի:


«Համոզված եմ, որ մենք հաջողություն կունենանք, և գուցե շատ կազմակերպություններ միանան նախաձեռնությանը»,- ասաց նա:


Հարցին, թե պետական հաստատություններից համագործակցելու առաջարկ ստացել են, Ռուբեն Մխիթարյանը պատասխանեց, որ համագործակցությունը զուտ տեղեկատվության փոխանցման դաշտում է:


«Իհարկե, ոչ մի տեսակի համագործակցություն չենք բացառում որևէ կառույցի հետ՝ լինի պետական, թե մասնավոր: Եթե ցանկություն կհայտնեն աջակցել այս կամ այն չափով որևէ կոնկրետ հաղորդման, բնականաբար, դեմ չենք լինի»,- ասաց նա:


Նշենք, որ սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքներին գտնելուց հետո, հաղորդման ստեղծագործական խումբը ռեպորտաժ է նկարահանում ընտանիքի մասին, որը մեկ շաբաթվա ընթացքում հեռարձակվում է «Արմենիա TV-ի» եթերով և էլեկտրոնային էջում՝ տալով հնարավորություն հեռուստադիտողին հաղորդագրությունների ու բանկային հաշվեհամարների միջոցով օգնել տվյալ ընտանիքին:


«Փոխանցված գումարների հաշիվը ուրբաթ երեկոյան ի մի ենք բերելու, սակայն, հնարավորություն տալով հեռուստադիտողին գումար փոխանցել նաև շաբաթ երեկոյան՝ հաղորդման հեռարձակման ժամանակ: Այն ամեն շաբաթ ուղիղ եթերում կլինի 20:50-ից մինչև 22:20, որին ներկա կլինեն նաև այդ երկու ընտանիքները:  Մեծ հույս ունենք, որ շաբաթվա ընթացքում մեր հայրենակիցները թեկուզ փոքրիկ գումարներ կնվիրաբերեն առավել կարիքավոր ընտանիքներին»,- ասաց նա:


Պատասխանելով հարցին, թե իրենց պատկերացմամբ, սոցիալական որ շերտը առավել ակտիվ կերպով կմասնակցի նվիրատվությանը, Ռուբեն Մխիթարյանը հույս հայտնեց, որ հաղորդման շուրջ կկոնսոլիդացվի ամբողջ հասարակությունը՝ անկախ սոցիալական շերտերից: «Կարծում եմ, որ մեծ մասամբ միջին խավի ներկայացուցիչներն են լինելու, այսինքն՝ այն մարդիկ, ովքեր իրենց կողքին տեսնում են ծայրահեղ վատ վիճակում ապրող մարդկանց: Բայց, իհարկե, մեծ հույս ունենք, որ անհատ ձեռնարկատերեր և մեր երկրի շատ հայտնի գործարարներ ևս ակտիվ կլինեն»,- ասաց նա:


Հարցին, թե ինչպես են վերահսկելու, որ բացառապես սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքներ ներգրավվեն հաղորդման մեջ, Ռուբեն Մխիթարյանը պատասխանեց, որ  համագործակցում են պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների ու անհատների հետ, որոնք տիրապետում են ինֆորմացիայի տվյալ ընտանիքների մասին:

 

«Տվյալ ընտանիքների սոցիալական վիճակը, կացության ձևը, պայմանները 3-4 անգամ ուսումնասիրվում են: Այսինքն՝ անհնար է, որ մեզ մոտ հայտնվեն ընտանիքներ, որոնք իրականում չունեն սոցիալական խնդիր: Բացի թղթաբանական ուսումնասիրությունը, մենք մեր աչքով գնում ու տեսնում ենք այդ ընտանիքներին: Հավատացեք, միանգամից տարբերվում է շինծուն, իրականից: Այս մեկ ամսվա ընթացքում մենք դեռ չենք հանդիպել այնպիսի ընտանիքի, որոնք պատահական կլինեն»,- ասաց նա:


Նվիրատվություն տարբերակներ

Տարբերակ 1

Ձեր նվիրատվությունը կարող եք նաև կատարել կարճ հաղորդագրության միջոցով՝ ուղարկելով 7000 կարճ համարին 01, եթե ցանկանում եք օգնել Ղազարյանների ընտանիքին և 02, եթե Մկրտչյանների ընտանիքին: Մեկ հաղորդագրության արժեքը 500 դրամ: Կամ զանգահարել 090008000 կարճ համարին: Նվիրատվություն կարող են կատարել ՎիվաՍել ՄՏՍ և Օրանժ Արմենիա բջջային օպերատորների բաժանորդները:

Տարբերակ 2

Մկրտչյանների ընտանիքին օգնելու համար կարող եք կատարել փոխանցում
100010124 Իդրամ հաշվառման հաշվին


ՀՀ դրամով, Ամերիկյան Դոլարով և Եվրոյով փոխանցումների դեպքում՝

ACBA-CREDIT AGRICOLE BANK
SWIFT code: AGCAAM22
AM220410121978000 – Idram LLC բանկային հաշվին նպատակ դաշտում պետք է նշել – Hayi Acher (Idram 100010124)

Իսկ ռուսական ռուբլով փոխանցումների դեպքում՝
Сбербанк России
Москва, Россия
Москва, 117997, ул. Вавилова 19
БИК: 044525225
К/С : 30101810400000000225
ИНН: 7707083893
SWIFT: SABRRUMM012
корреспондентский счет в Сбербанкe России: 30111810200000000521
АКБА-КРЕДИТ АГРИКОЛ БАНК ЗАО
AM220410121978000 – Idram LLC բանկային հաշվին նպատակ դաշտում պետք է նշել – Hayi Acher (Idram 100010124)

Ղազարյանների ընտանիքին օգնելու համար կարող եք կատարել փոխանցում
100010123 Իդրամ հաշվառման հաշվին

ՀՀ դրամով, Ամերիկյան Դոլարով և Եվրոյով փոխանցումների դեպքում՝
ACBA-CREDIT AGRICOLE BANK
SWIFT code: AGCAAM22
AM220410121978000 – Idram LLC բանկային հաշվին նպատակ դաշտում պետք է նշել – Hayi Acher (Idram 100010123)

Իսկ ռուսական ռուբլով փոխանցումների դեպքում՝
Сбербанк России
Москва, Россия
Москва, 117997, ул. Вавилова 19
БИК: 044525225
К/С : 30101810400000000225
ИНН: 7707083893
SWIFT: SABRRUMM012
корреспондентский счет в Сбербанкe России: 30111810200000000521
АКБА-КРЕДИТ АГРИКОЛ БАНК ЗАО
AM220410121978000 – Idram LLC բանկային հաշվին նպատակ դաշտում պետք է նշել – Hayi Acher (Idram 100010123)