Արսենալն Իգուաինի համար 40 միլիոն է առաջարկել. Նապոլին ավելին է պահանջում

12:48 • 05.06.15

Լոնդոնի «Արսենալը» «Նապոլիի» հետ բանակցություններ է վարում հարձակվող Գոնսալո Իգուաինին ձեռք բերելու շուրջ, ում ծառայություններով հետաքրքրված են նաև «Ատլետիկոն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:
 

Ըստ «La Gazzetta dello Sport»-ի տեղեկության, «զինագործները» 27-ամյա արգենտինացու համար 40 միլիոն եվրո են առաջարկել, սակայն նեապոլցիները 50 միլիոն են պահանջում:
 

Նշվում է, որ «Արսենալը» պատրաստ է Իգուաինին տարեկան 6 միլիոն եվրո վճարել և ցանկանում էր նրան ձեռք բերել դեռ երկու տարի առաջ, երբ արգենտինացին խաղում էր Մադրիդի «Ռեալի» կազմում: