Ահաբեկչի սելֆին օգնել է ԱՄՆ-ին՝ ոչնչացնել «Իսլամական պետության» բազան
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են «Իսլամական պետության» հենակետը` ահաբեկիչներից մեկի սելֆիի «օգնությամբ»:
DefenceTech-ին վկայակոչելով` «Գազետա» - ն հայտնում է, որ ամերիկացի զինվորականները սելֆին նկատել են սոցցանցերում: Այս փաստը պնդում է նաև ամերիկացի գեներալ Հերբերթ Քարլայլը: Նա ԻՊ-ի այդ զինյալին «ապուշ» է անվանել:
Հայտնի է, որ սելֆիի ֆոնին եղել է խմբավորման շտաբ բնակարանը: Նույն շտաբ - բնակարանը մասնագետները գտել են նաև իսլամիստների բլոգներում:
Ամերիկացի զինվորականներին մեկ օրից էլ քիչ ժամանակ է պահանջվել հենակետը հայտնաբերելու և ոչնչացնելու համար:










