«Իսլամական պետությունը» երեխաների աչքի առաջ լիբիացի զինվորի է գլխատել (լուսանկար)
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը լիբիական Դարնա քաղաքում մզկիթի դիմաց երեխաների աչքի առաջ գլխատել է լիբիացի զինվոր Աբդուլնաբի Շուրգավիին, գրում է Daily Mail-ը։
Գրոհայինները Դարնա քաղաքը գրավել էին անցյալ տարվա հոկտեմբերին, իսկ զինվորին գերի էին վերցրել այս շաբաթվա սկզբին։
Հրապարակված լուսանկարներում երևում է, թե ինչպես են գլխատում նարնջագույն հագուստով գերի զինվորին։
Երևում է նաև, թե ինչպես են դպրոցահասակ տղա երեխաները հավաքվում հրապարակային մահապատժի ենթարկված զինվորի մարմնի կողքին։
Զինյալները թույլ են տալիս երեխաներին մոտենալ և ուշադրությամբ ուսումնասիրել տեղի ունեցածը, քանի որ գտնում են, որ դա «դաստիարակչական բնույթ» է կրում։












