Ինքնասպանություն Երևանում. 41-ամյա տղամարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել. shamshyan.com

12:45 • 05.06.15

Ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից 40-45 տարեկան տղամարդը իրեն ցած է նետել: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

 


Դատական բժիշկը քննիչների, ոստիկանների և ընթերակաների ներկայությամբ մահացածի տաբատի գրպանից հանել է անձնագիր՝ Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ, 41-ամյա Արտակ Հարությունյանի անվամբ: Ըստ տեղեկությունների՝ Ա. Հարությունյանը նախկինում եղել էր դատապարտված:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: