Առաջին անգամ Մավրիկիան կին կգլխավորի
Մավրիկիան առաջին անգամ կին կգլխավորի. երկրի նոր վարչապետ Աներուդա Ջագնոտի առաջարկով խորհրդարանն այդ պաշտոնում հաստատել է 55-ամյա Ամինա Գարիբ Ֆակիմի թեկնածությունը։ Նա փոխարինել է հրաժարական տված Ռաջքեսվուր Պուրիագին, գրում է Вести-ն։
Ամինա Գարիբ Ֆակիմը Մասկարենյան կղզիների ֆլորայի ուսումնասիրման մասնագետ է, ավելի քան 20 մենագրությունների և մոտ 100 գիտական հոդվածների հեղինակ և խմբագիր, ինչպես նաև առաջին կին պրոֆեսորը Հնդկական օվկիանոսում գտնվող կղզում։
Մավրիկիան, որը 1968-ին անկախացել է Մեծ Բրիտանիայից, ամենահարուստ, քաղաքական առումով առավել կայուն և ամենաքիչ կոռումպացված երկրներից է Աֆրիկայում։ Նրա բնակչությունը մոտ 1.3 մլն է։ Կղզում չկան բնական պաշարներ, հիմնական եկամուտը բերում են տուրիզմը, տեքստիլը և շաքարեղեգը։










