ԱՄՆ նախագահի ընտանիքը հունիսին կայցելի Մեծ Բրիտանիա և Իտալիա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշելը, դուստրերի հետ հունիսին կայցելի Մեծ Բրիտանիա և Իտալիա, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Սպիտակ տանը։
Մեկշաբաթյա ուղևորության ընթացքում, որը կսկսվի հունիսի 15-ին, ԱՄՆ առաջին տիկինը կլինի Լոնդոնում, Միլանում, Վիչենցայում և Վենետիկում։
Լոնդոնում Միշել Օբաման ելույթ կունենա աղջիկների կրթության թեմայով, իսկ Միլանում կղեկավարի ԱՄՆ-ի պատվիրակությունն «ԷՔՍՊՈ-2015»-ի ժամանակ։ Վիչենցայում առաջին տիկինը կհանդիպի ամերիկացի զինվորների հետ, իսկ Վենետիկ կուղևորվի՝ տեսարժան վայրերն ուսումնասիրելու համար։










