Առնոլդ Շվարցենեգերը կարծում է, որ եթե Օբամայի փոխարեն ինքը նախագահ լիներ՝ ավելի լավ կղեկավարեր

18:11 • 05.06.15

Ավստրիական ծագումով ամերիկացի դերասան Առնոլդ Շվարցենեգերն ասել է, որ ավելի լավ կղեկավարեր, եթե Օբամայի փոխարեն լիներ ներկայիս նախագահը, գրում է Daily Mail-ը։

 

«Վստահ եղե՛ք, ես կարող եմ ավելի լավ աշխատել, քան այդ տղաները»,- ասել է նա՝ նախագահի թեկնածուների մասին խոսելիս։ 

 

Վաթսունյոթամյա դերասանն անկեղծացել է Սիդնեյում (Ավստրալիա) Terminator Genisys ֆիլմի պրեմիերայի ժամանակ տված հարցազրույցի ընթացքում։

 

Շվարցենեգերը Կալիֆոռնիայի նահանգապետ է եղել՝ 2003-ի նոյեմբերից մինչև 2011-ի հունվար ամիսը։ 

 

Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Օբաման՝ դեմոկրատական կուսակցության, իսկ Շվարցենեգերը հանրապետական կուսակցության անդամ է։

 

ԱՄՆ-ի դաշնային օրենսդրության համաձայն՝ այն անձինք ովքեր չեն ծնվել ԱՄՆ-ի տարածքում չեն կարող առաջնորդվել նախագահի պաշտոնում։

 

«Եթե ես ծնված լինեի ԱՄՆ-ում, ապա, ամենայն հավանականությամբ, կառաջադրեի թեկնածությունս ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին։ Ինչո՞ւ ոչ»,- ասել է հայտնի դերասանը։

 The top man: Arnie reckoned he could do a better job running American than President Barack Obama 

I'm your man! Arnold Schwarzenegger revealed he would have run for US President were it not for the fact that he's ineligible because he wasn't born in the country, at Terminator Genisys premiere in Sydney on Thursday

'I promised I'll be back, right?' Arnie made good on his word as he courted the crowds at the Sydney event 

Man of the people! The Austrian-American actor was the perfect gentleman as he greeted his adoring fans