Պորոշենկոն չի մասնակցի Կիևում անցկացվելիք գեյ-շքերթին

15:21 • 05.06.15

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ չի մասնակցելու Կիևի գեյ-շքերթին, սակայն նա ոչ մի հիմնավորում չի տեսնում «Հավասարության երթի» անցկացումը խոչընդոտելու համար, գրում է gazeta.ru-ն։

 

«Ես դրան վերաբերվում եմ որպես քրիստոնյա և եվրոպացի նախագահ։ Ես չեմ մասնակցելու գեյ-շքերթին, սակայն ոչ մի հիմնավորում չեմ տեսնում դրա անցկացումը խոչընդոտելու համար, քանի որ դա Ուկրաինայի յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքն է», -ասել է նա։

 

Ավելի վաղ, Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն կոչ էր արել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին հրաժարվել մայրաքաղաքում «Հավասարության երթի» անցկացումից։