Ալլա Պուգաչովայի թոռան վրա դեկորացիաներ են ընկել նկարահանման ժամանակ
Աստանայում «Մուզ-Տե Վե»-ի մրցանակաբաշխության նկարահանումների ժամանակ ռուսաստանյան էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովայի թոռան` Նիկիտա Պրեսնյակովի վրա դեկորացիաներ են ընկել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է։
Ինչպես տեղեկացնում է Life News-ը ներկա դրությամբ բժիշկները զննում են Նիկիտային, որը Պուգաչովայի դուստր երգչուհի Քրիստինա Օրբակայտեի և Վլադիմիր Պրեսնյակովի որդին է:
Ի դեպ, այսօր հայտնի է դարձել, որ Պրեսնյակովն ու իր նոր կինը` Նատալյա Պոդոլսկայան, երեխա են ունեցել:










