ԵՄ-ն «Արևելյան գործընկերության» երկրներից հակառուսական պատժամիջոցներ չի պահանջի. ԵՄ դեսպան
Եվրամիությունն «Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամ երկրներից չի պահանջի աջակցել Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցներին, հայտարարել է ԱՄՆ-ում Եվրամիության դեսպան Դևիդ Օ'Սալիվանը։
«Մենք ոչ մի դեպքում «Արևելյան գործընկերության» երկրներից չենք ակնկալում աջակցություն Եվրամիության արտաքին քաղաքականությանը, որն ակնկալում ենք ԵՄ-ի թեկնածու երկրներից», - ասել է Օ'Սալիվանը Sputnik գործակալությանը։
Մայիսի 21-22-ը Ռիգայում (Լատվիա) անցկացված ԱլԳ գագաթաժողովի հռչակագրում մասնակիցները վերահաստատել են ԵՄ-ի և ծրագրի անդամ 6 երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Ադրբեջանի միջև «խորը համագործակցության զարգացման» կարևորությունը։
«Արևելյան գործընկերություն» նախագիծը ԵՄ անդամակցության հնարավորություններ չի նախատեսում, սակայն ուղղված է ծրագրի անդամ երկրների և ԵՄ-ի միջև քաղաքական և տնտեսական ինտեգրմանը։










