Իրավապաշտպանը Գևորգ Կոստանյանին պատգամավորի՝ բռնաբարելու և գլխատելու հայտարարության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2015թ.-ի հունիսի 3-ին հանցագործության վերաբերյալ հաղորդում է ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Հանրապետական» խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի՝ բռնաբարելու և գլխատելու հայտարարության վերաբերյալ:
Այս մասին հաղորդում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայքը, որում ասվում է.«Առաքել Մովսիսյանը լրատվական միջոցներին տված հարցազրույցներում բացահայտ սպառնալիքներ է հնչեցրել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին տեղեկատվություն տարածած անձանց վերաբերյալ»:
Հիշեցնենք, որ իր այդ մտադրության մասին Սաքունցը Tert.am-ին հայտնել էր` նշելով, որ նա խոսում է ԻԼԻՊ-ի զինյալի նման ու ավելացրել. «Շմայսի արտահայտությունները քրեորեն հետապնդելի արարք են: Դա ուղղակի սպառնալիք է, և մարդը հայտնում է իր մտադրության մասին` կատարելու քրեորեն հետապնդելի արարք: Ըստ որում, ծանր հանցագործությունների` սպանության մտադրության և նաև` սեռական ոտնձգության»:










