Մոսկվայում 3 գործազուրկ հայեր վճարային տերմինալներ են գողացել

16:47 • 05.06.15

Մոսկվայի ավտոտեխսպասարկման կետերից մեկում ռուս ոստիկանները հայտնաբերել են Հայաստանի երեք քնած քաղաքացիների, որոնց կողքին հայտնաբերվել են նախորդ գիշերը գողացված վճարային երկու տերմինալները:



Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն:


Նրանք կալանքի տակ են առնվել: Գործ է հարուցվել գողության հոդվածով:

 

Հայաստանի գործազուրկ երեք քաղաքացիները, հնարավոր է, նախկինում ևս նման հանցագործություններ են գործել: Նրանցից մեկը նախկինում քրեական պատասխանատվության է ենթարկվել ապօրինի թմրաշրջանառության մեղադրանքով:

 

ՌԴ ՆԳՆ-ի տվյալներով՝ հունիսի 4-ի գիշերը խանութներից մեկում միացել է ազդանշանային համակարգը: Պարզվել է, որ անհայտ անձինք այնտեղից վճարային տերմինալ են գողացել: