Մենք խնդիր չենք դրել, որ խորհրդարանական ուժերը միանան. Ա. Բաղդասարյանը՝ «Հայկական վերածնունդի» մասին (տեսանյութ)

14:45 • 06.06.15

Մենք մեր առաջ խնդիր չենք դրել, որ խորհրդարանական ուժերը միանան։ Այս մասին  «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման անդրանիկ ժողովից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրենց նախաձեռնությանը կմիանան խորհրդարանական ուժերը։

Հիշեցնենք, որ 60-ից ավելի կազմակերպություն՝ 10 կուսակցություն, 50-ից ավել հասարակական կազմակերպություն համախմբվել են հայկական վերածննդի գաղափարի շուրջ:
 

Ըստ Արթուր Բաղդասարյանի՝ ժողովուրդը իր հետևից կգա մինչ հաղթանակ, իսկ հաղթանակը հայ ժողովրդի վերածնունդն է։