Արթուր Բաղդասարյանը «Հայկական վերածնունդ» միավորման շրջանակում առաջարկեց ստեղծել համակարգող խորհուրդ
Այսօր «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման անդրանիկ ժողովի ժամանակ «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանն առաջարկեց ստեղծել համակարգող խորհուրդ՝ «Հայկական վերածնունդ»-ին մասնակից հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների ղեկավարների մասնակցությամբ: Նա նշեց, որ առաջիկայում կհրավիրեն համակարգող խորհրդի նիստ և կձևավորեն կառավարման խորհուրդ՝ օպերատիվ հարցերի վերաբերյալ:
Արթուր Բաղդասարյանը հայտնեց, որ այլ հասարակական կազմակերպություններից իրենք զանգեր են ստանում, որոնք ցանկություն են հայտնում ևս միանալ նախաձեռնությանը:
Նշենք, որ 60-ից ավելի կազմակերպություն՝ 10 կուսակցություն, 50-ից ավելի ՀԿ-ներ համախմբվել են հայկական վերածննդի գաղափարի շուրջ, ովքեր միաձայն ընդունեցին հայտարարություն: Նշենք գաղափարի շուրջ համախմբված մի քանի կազմակերպություններ՝ «Արևիկ» հաշմանդամ երեխաների ծնողների ՀԿ, «Լինենք բարի» բարեգործական հիմնադրամ, «Երևանցիները Երևանի համար» ՀԿ, «Տղամարդիկ» մշակութային ՀԿ, «Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում» ՀԿ, «Իմ իրավունքը» իրավապաշտպան ՀԿ, «Հույսի պատուհան», «Լիբերալ ժողովրդավարական» կուսակցություն, «Միավորված հայեր» կուսակցություն:










