«Իսլամական պետությունը» քիմիական զենք է ստեղծում. Ավստրալիայի ԱԳՆ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հավաքագրում է բարձր որակավորում ունեցող մասնագետների՝ քիմիական զենքի արտադրության համար, և արդեն քլոր է օգտագործում Իրաքում հարձակումների ժամանակ։
Նման կարծիք է հայտնել Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլիա Բիշոպը, գրում է The Australian-ը։
Նրա խոսքով՝ առաջին հերթին զինյալներին հետաքրքրում են արևմտյան երկրների մասնագետները։
«Քլորի օգտագործման և մասնագետների հավաքագրման փաստերը վկայում են այն մասին, որ ԻՊ-ը լուրջ ջանքեր է գործադրում քիմիական զենք ստեղծելու հարցում»,- հայտարարել է Բիշոպը՝ նշելով, որ քիմիական զենքի ստեղծումից հետո այն առաջինը կգործարկվի Իրաքում և Սիրիայում։










