Կիևում գեյ-շքերթն ավարտվել է սկսվելուց կես ժամ անց
Կիևում անցկացվել է միասեռականների «Հավասարության երթը»։ Միջոցառումն ավարտվել է ընդամենը կես ժամ անց, գրում է Лента-ն։
Կառնավալային երթի ավելի քան 300 մասնակիցներ քայլել են մոտ 500 մետր, որից հետո նրանց կանգնեցրել է ոստիկանությունը՝ անվտանգության նկատառումներով։ Կազմակերպիչները զգուշացրել են ակտիվիստներին, որ ցրվեն փոքր խմբերով, չերթևեկեն մետրոյով, որտեղ շատ են մարդկանց կուտակումները։
Մինչ շաբաթ առավոտ կազմակերպիչները գաղտնի են պահել միջոցառման անցկացման վայրը՝ անհանգստանալով ծայրահեղականների հարձակումներից։ Սակայն «Պրավի սեկտոր» ծայրահեղական կազմակերպության ներկայացուցիչները ներխուժել են երթի անցկացման վայր՝ չնայած անվտանգության բոլոր միջոցառումներին։
Երթը սկսելուց հետո 40 ծայրահեղականներ սկսել են մասնակիցների վրա պայթուցիկներ նետել, ինչի արդյունքում վնասվածք է ստացել մի ոստիկան, նա հոսպիտալացվել է։ Իրավապահները ձերբակալել են ավելի քան 10 մարդու։










