Մալայզիայում տեղի ունեցած երկրաշարժն առնվազն 2 մարդու կյանք է խլել

12:09 • 06.06.15

Առնվազն երկու մարդ է մահացել Մալայզիայում ուրբաթ օրը տեղի ունեցած 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով, գրում է rg.ru-ն։

 

Այդ մասին հայտնել է Սաբահ նահանգի զբոսաշրջության նախարար Մասիդի Մաջունը։

 

«Մենք ցավով տեղեկացնում ենք, որ Կինաբալու լեռան վրա մարդկային զոհեր են եղել», - նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

Տեղացի և այլազգի լեռնագնացների մարմիններն արդեն իջեցվել են սարից։ Կինաբալու լեռը Կալիմանտան կղզու ամենաբարձր գագաթն է։