Մոլդովայում պաշտոնապես արգելվել է «Ռոսիա 24» հեռուստաընկերության եթերը

21:31 • 06.06.15

Մոլդովայում պաշտոնապես արգելվել է ռուսական «Ռոսիա 24» հեռուստաընկերության հաղորդումների հեռարձակումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Gazeta.ru-ն, Հեռուստա-ռադիոհեռարձակման խորհուրդը մալուխային օպերատորներից և արբանյակային հեռարձակում ապահովող հեռուստաընկերություններից ահանջել է ընդունել այս որոշումը: Բոլոր նրանք, ովքեր չեն հետևի այս որոշմանը, կորակազրկվեն և կկորցեն հեռարձակում իրականացնողի արտոնագիրը:

Խորհրդի ընդունած որոշման մեջ շեշտվում է, որ ռուսական հեռուստաալիքը Մոլդովայում հեռարձակման իրավունք կստանա միայն ժամանակ, երբ կպահպանի եվրոպական չափանիշները:

Մինչ այս, մոլդովական դատարանն արգելել էր ռուսական ևս մեկ՝ «Դոժդ» հեռուստաընկերության  հեռարձակումը ինտերնետ տիրույթում: