Հռոմի պապն այցելել է Սարաևո՝ սերբերին, խորվաթներին ու մուսուլմաններին հաշտեցնելու
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանել է Սարաևո (Բոսնիա և Հերցեգովինա)՝ սերբական, խորվաթական և մուսուլմանական համայնքների միջև հակասությունները մեղմելու, հայտնում է Agence France-Presse-ը։
Սպասվում է, որ Բալկաններում պատերազմի ավարտի 20-ամյակին նվիրված այցը կտևի 10 ժամ։
Նշենք, որ 1991-2001 թվականներին նախկին Հարավսլավիայի տարածքում զինված հակամարտությունների շարք է գրանցվել, որը հանգեցրել է Հարավսլավիայի փլուզմանը։ Հիմնականում հարավսլավական պատերազմները ներառել են ազգամիջյան հակամարտություններ մի կողմից սերբերի, մյուս կողմից խորվաթների, բոսնիացիների և ալբանացիների միջև, ինչպես նաև՝ Բոսնիա Հերցեգովինայի Հանրապետությունում խորվաթա-բոսնիական և Մակեդոնիայում մակեդոնացիների և ալբանացիների միջև հակամարտությունները։










