Ես ոչ մի բանի համար չեմ զղջում, փա՛ռք Աստծո, ես երջանիկ եմ. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ ոչ մի բանի համար չի զղջում կյանքում և իրեն կարող է երջանիկ համարել, գրում է ТАСС գործակալությունը։
«Տերն այնպես է կառուցել իմ կյանքը, որ ես ոչնչի համար չզղջամ»,- Corriere della Sera թերթին տված հարցազրույցում ասել է ռուս առաջնորդը՝ Իտալիա այցի նախօրեին։
Լրագրողը ենթադրություն է արել՝ «Դուք բախտավոր մարդ եք», որին Պուտինը կարճ պատասխանել է. «Փա՛ռք Աստծո»։
Ռուսաստանի նախագահը չի պատասխանել հարցին, թե ռուս կայսրերից ով է իրեն առավել ոգեշնչում։
«Ինձ շատ հաճախ են այդ հարցը տալիս: Ես նախընտրում եմ խուսափել դրանից, քանի որ դրա համատեքստում սկսում են տարատեսակ մեկնաբանություններ անել։ Ես փորձում եմ կուռքեր չստեղծել ինձ համար»,- ասել է նա։
Պուտինն ասել է, որ իր աշխատանքում առաջնորդվում է ռուս ժողովրդի շահերով։
«Ամենակարևորն ինքդ քո և այն մարդկանց նկատմամբ ազնիվ լինելն է, ովքեր վստահել են քեզ այս աշխատանքը»,- ասել է ՌԴ նախագահը:











