ՀՀ-ում սեռավարակների թիվն այնքան շատ չէ, որքան հարևան երկրներում. մասնագետ
ՀՀ-ում սեռավարակների տարածվածությունը դեռ այնքան շատ չէ, որքան հարևան երկրներում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վեներոլոգ Հովհաննես Հովհաննիսյանը՝ զգուշացնելով, որ հանգստի մեկնելիս չմոռանալ նաև սեռավարակներից պաշտպանվելու անհրաժեշտության մասին:
«Ամառը միշտ էլ ակտիվ շրջան է սեռական կյանքի համար, հետևաբար չի կարելի մոռանալ սեռավարակներից պաշտպանվելու ձևերի մասին: Իսկ դրա հիմնական միջոցը վաճառվում է բոլոր դեղատներում»,- ասաց նա:
Բժիշկը նաև հիշեցրեց, որ տարբեր երկրներում տարածված են զանազան վարակիչ հիվանդություններ, որոնցից պաշտպանվելու համար հարկավոր է մինչև մեկնելը պատվաստվել:
«Օրինակ՝ Հնդկաստանում տարբեր վարակիչ հիվանդություններ կան և մեկնելուց առաջ պետք է պատվաստվել: Դրա մասին մարդկանց հիմնականում տեղեկացնում են տուրիստական գործակալություններում, բայց շատերը չեն հետևում ու կարող են շատ արագ հիվանդանալ: Այդ վարակների մեջ կան շատ վտանգավորները»,- ասաց նա:










