Թբիլիսիում պաշտոնյան ինքնասպան է եղել աշխատավայրում

11:02 • 06.06.15

Թբիլիսիում պրոբացիոն ծառայության պետ Բեսիկ Ցխադաձեն ինքնասպան է եղել աշխատավայրում, հայտնում է Georgia Online-ը։

 

Ցխադաձեին վիրահատել են, սակայն նրա առողջական վիճակն այնքան ծանր է եղել, որ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

 

Պաշտոնյայի հարազատների խոսքով՝ նա հրազենով կրակել է իր գլխին։

 

Հարազատները չեն կարողանում հստակ պատկերացնել՝ արդյո՞ք դա ինքնասպանության փորձ է եղել, թե՞ դժբախտ պատահար։

 

Դեպքի առիթով Վրաստանի իրավապահները քրեական գործ են հարուցել Քր. օրենսգրքի 115 հոդվածի հիման վրա, այն է՝ ինքնասպանության հասցնելը։

 

Ենթադրվում է, որ ինքնասպանության պատճառ կարող է եղած լինել ընտանեկան վեճը։

 

Նշվում է, որ հիվանդանոց է տեղափոխվել նաև Ցխադաձեի կինը, ում ինքնազգացողությունը տեղի ունեցածից հետո վատացել է։