ԱՄՆ-ում 150 տարվա մեջ առաջին անգամ բանտից փախուստի են դիմել (լուսանկարներ)
ԱՄՆ-ում 150 տարվա մեջ առաջին անգամ բանտից կալանավորներ են փախել (լուսանկարներ)
ԱՄՆ Նյու Յորք նահանգի Քլինտոն վարչական շրջանում գտնվող խիստ ռեժիմի բանտից մարդասպանության համար դատապարտված երկու կալանավորների հաջողվել է փախուստի դիմել, գրում է The New York Post-ը։
Նրանք էլեկտրական սարքավորումների միջոցով բացել են դիտահորն ու փախել։
«Փախուստի դիմածները բանտախցից դուրս են եկել հատուկ անցքով, ապա անցել են հաղորդակցման թունելի միջով։ Օգտագործելով էլեկտրական սարքավորումները՝ նրանք ներթափանցել են քաղաքային ծառայության թունելներ, որից հետո նրանց հաջողվել է փախչել»,- հայտնել է կոմիսար Էնտոնի Անուչին։
Փախուստի դիմած հանցագործների որոնման աշխատանքներում մասնակցում են 200 ոստիկաններ, ինչպես նաև ուղղաթիռներով իրականացվում են դիտարկումներ օդից։
Նշվում է, որ առաջին հանցագործը ոստիկանի սպանելու համար դատապարտվել էր ցմահ ազատազրկման։ Երկրորդ տղամարդն առևանգման և սպանության համար դատապարտվել էր 25 տարվա ազատազրկման։
The New York Post-ը նշում է, որ սա առաջին փախուստն է Քլինտոն բանտից, որը կառուցվել է 1865 թվականին։
։ 














