Թուրքիայում ընտրատեղամասի մոտ ծեծկռտուքի հետևանքով 15 մարդ է վիրավորվել

16:16 • 07.06.15

Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում ընտրատեղամասերից մեկում ծեծկռտուքի հետևանքով 15 մարտ է վիրավորվել. տեղեկացնում է թուրքական «Դողան» գործակալությունը:


Տարբեր կուսակցությունների աջակցող ընտրողների խմբերի միջև վիճաբանություն է սկսվել ընտրատեղամասի մոտ՝ փողոցում: Մի քանի տղամարդ սկսել է վիճել, ապա վիճաբանությունը ծեծկռտուքի է վերածվել՝ քարերով, մահակներով ու դանակներով:


Տեղամասում հերթապահող ոստիկաններին չի հաջողվել բաժանել կռվող կողմերին անգամ նախազգուշական կրակոցների միջոցով:


Արդյունքում 15 մարդ տեղափոխվել է հիվանդանոց և մոտ մեկ ժամ դադարեցվել է քվեարկությունը:


Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենում: Ընտրելու իրավունք ունի ավելի քան 53 մլն Թուրքիայի քաղաքացի:


Խորհրդարանում 550 տեղերի համար պայքարում են 20 կուսակցություններ և 165 անկախ թեկնածուներ: