Հովիկ Աբրահամյանի որդին ընտրության է գնացել դստեր հետ

13:17 • 07.06.15

Արտաշատի քաղաքապետի թեկնածու Արգամ Աբրահամյանը այսօր ընթացող քվեարկությանը մասնակցել է դստեր հետ։ 

 

ՀՀ վարչապետ որդին ավելի ուշ «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել՝ նշելով. «Ես կատարեցի իմ ընտրությունը հանուն բարեկեցիկ և հարմարավետ Արտաշատի»:

 

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ 32 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են անցկացվում։


Արգամ Աբրահամյանը Արտաշատում գրանցված միակ թեկնածուն է։  ՏԻՄ ընտրություններ են անցկացվում նաև Ալավերդիում, որտեղ առաջադրված թեկնածուները երկուսն են՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի Սանահինի մեքենայացված գծային ուղեմասի պետ Կարեն Փարեմուզյանը, ում առաջադրել է Հանրապետական կուսակցությունը և Արթուր Աբգարյանը, ով «Սթրոնգ սթոուն գրուպ» ընկերության տնօրենն է: