Ցուցարարները փորձում են փակել ամրոցի մուտքերը, որտեղ տեղի է ունենալու G7-ը

13:24 • 07.06.15

 

Բավարիայում ավելի քան 100 ցուցարարներ փորձել են արգելափակել Գարմիշ-Պարտենկիրխենե մայրուղին, որը տանում է դեպի Էլմաու ամրոց, որտեղ պետք է մեկնարկի G7-ի գագաթաժողովը, գրում է ТАСС գործակալությունը։

Իրավապահները G7-ին դեմ հանդես եկող ցուցարարներին դուրս են մղել ճանապարհից, որով անցնելու են հանդիպմանը մասնակցող պատվիրակությունները։

Դաշնային ոստիկանությունից հայտնել են, որ Օբերաու բնակավայրում մոտ 60 ցուցարարներ փորձել են արգելափակել երկաթուղիների աշխատանքը։ Իրավապահներին հաջողվել է նրանց չեզոքացնել։

Չնայած դրան, գնացքների շարժն ընդհատվել էր։ Այս պահին անվտանգության ուժերի ուղղաթիռներն օդից հսկում են երկաթուղին։

G7 գագաթաժողովն անցկացվում է հունիսի 7-8-ը։
 

Հիշեցնենք, որ Բավարիայի մայրաքաղաք Մյունխենում հունիսի 4-ին մոտ 34.000 մարդ է մասնակցել G7 գագաթաժողովի անցկացման դեմ ցույցին։