Դավիթաշենի կամրջի տակ աղջկա՝ օգնության կանչող ձայներ են լսվել

23:24 • 07.06.15

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝  ժամը 21.47-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի կամրջի տակից աղջկա ձայներ են լսվում, ով օգնություն է խնդրում. Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:


ՏԿԱԻՆ կայքը տեղեկացնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: