Իսրայելական բանակն օդային պատասխան հարված է հասցրել Գազայի հատվածում

11:34 • 07.06.15

Իսրայելական օդուժն այսօր հարված է հասցրել Գազայի հատվածում գտնվող նշանակետերին՝ ի պատասխան երկրի հարավային սահմանին ուղղված հրթիռային հարձակման, գրում է Assotiated Press-ը՝ ռազմական աղբյուրներին հղումով։


Նշվում է, որ իսրայելական օդուժի հարվածների հետևանքով կորուստներ կան, սակայն զոհվածների կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։


Վերջին երկու շաբաթների ընթացքում Գազայի հատվածի կողմից Իսրայելի ուղղությամբ իրականացվել է արդեն երրորդ հրթիռային հարվածը։


Ռմբակոծության պատասխանատվությունն իր վրա է վերցրել ծայրահեղական մի խմբավորում, որն աջակցություն է հայտնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։